Ցեղասպանության մեկդարյա տարելիցի ալիքները դեռ չեն մարել, հատկապես հարևան Թուրքիայում, իսկ Հայաստանում արդեն սկսվում են նոր ալիքներ՝ Ղարաբաղի շուրջ պտտվող: Անցումը շատ արագ կատարվեց, որ նշանակում է՝ այս օրերին հարցը եղել է չբարձրաձայնվող քննարկումների առանցքում ու հիմա արդյունքների ամփոփում է կատարվում: Փարիզում:
Թեհրանը և միջազգային միջնորդների վեցյակը ապրիլի 30-ին կսկսեն աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի սևագրության վրա՝ հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին Մոսկվա այցի ժամանակ մտադիր է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացնում է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:
Թուրքական մամուլին հիմա էլ հունից հանել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռագիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում ցավակցում է հայ ժողովրդին և դատապարտում հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Թուրքական Hurriyet-ը գրել է, որ ՌԴ նախագահ Պուտինից հետո վարչապետ Մեդվեդևն էլ ասաց ցեղասպանություն։
Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նուրբ լինելը, Մինսկի խմբի ձևաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ջրման և կողմերի դիրքորոշումները վերադարձնել նախկին դիրքեր՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Ցեղասպանության միջոցառումները, Քիմ Քարդաշյանը, System Of A Down-ը, Ազնավուրը, Սպիվակովը, բոլորը` «խառնեցին» մեր մտքերը, մեր կյանքը, շեղեցին առօրյա հոգսերից, քաղաքականությունից:
Քաղաքականությունից զզվում ենք բոլորս, բայց առանց դրա էլ հնարավոր չէ:
Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ վերջին հինգ տարիներին սուր բանավեճեր են ծավալվում: Հիմա արդեն թուրք քաղաքական գործիչները կանոն են դարձրել արտաքին քաղաքականության մասին խոսել ոչ քաղաքական բառապաշարով:
Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին: Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...